Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել

ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել
08.02.2021 | 20:35

Հունվարի 30-ին Մոսկվայում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել՝ ասել է Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:


Ենթախմբերի ղեկավարներից մեկը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն է, մյուսը ՊԵԿ նախագահի տեղակալն է: «Երկու ենթախումբ է, մեկը զբաղվում է երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, իսկ մյուսը` փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով է զբաղվում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 5967

Մեկնաբանություններ